38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետական բյուջեի փողերը մսխում են՝ սահմանն անպաշտպան թողնելով

Պետական բյուջեի փողերը մսխում են՝ սահմանն անպաշտպան թողնելով
13.09.2024 | 15:11

Երեկ Գեղարքունիքի մարզային «Գեղամա» հեռուստաընկերության լուրերի թողարկումն էի նայում։ Թողարկման ամենակարևոր առաջին լուրն այն էր, որ մարզի հանրակրթական դպրոցներին պետությունը 2-ական հեծանիվ է նվիրել, որպեսզի դպրոցական թիմերը որոշ ժամանակ մարզվեն՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչապետի գավաթ» մրցմանը հաջող մասնակցելու համար։

Զանազան ֆեստիվառներից, գինու, օղու, գարեջրի փառատոներից, գործնական առումով անիմաստ, անկապ, սակայն թանկ խորհրդաժողովներից պրծում չկա, պետական բյուջեի փողերը մսխում են, սահման պահող, ամսվա 15 օրը առաջնագծում կյանքը վտանգող աշխարհազորայինների աշխատավարձը 180 հազարից 120 հազար դրամ են դարձնում՝ սահմանն անպաշտպան թողնելով։

Ադրբեջանը պարբերաբար տեղեկություններ է տարածում, իբր, Հայաստանի զինուժը կրակ է բացել իրենց դիրքերի վրա՝ տեղեկատվական, քարոզչական հիմք նախապատրաստելով Հայաստանի վրա նոր հարձակման համար։ Ադրբեջանը անընդհատ զենքեր է գնում, զինվում, զորավարժություններ անցկացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հեծանիվ է քշում, Հայաստանն էլ տժժում է զանազան փառատոներով, ֆեստիվառներով, տարբեր խորհրդաժողովներով, անկապ միջոցառումներով։

Գժերի երկիր, Հայաստանս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ